Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։
Գ Հովհաննես 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ նրանք Քրիստոսի անվան համար ճանապարհ ելան և ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու։ |
Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
Իսկ նրանք ատյանից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգանքի էին արժանացել։
Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։
Եվ արդ, ինչո՞վ պակաս մնացիք մյուս եկեղեցիներից, եթե ոչ այն բանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներեցե՛ք ինձ այդ հանցանքը։
Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։
Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից,
Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։