Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որը Տիրոջ համար էր կառուցել, և Տիրոջ առջև խունկ էր ծխում։ Նա ավարտեց տան կառուցումը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:25
14 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը կառուցեց և ամբողջացրեց տաճարը։


և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։


Տաճարը կառուցեց-վերջացրեց, այն ծածկեց եղևնափայտյա քանդակազարդ գերաններով ու տախտակներով։


Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Ահարոնն առանձնացվեց, որպեսզի ինքը և իր որդիները հավիտյան Սրբություն սրբոցում Տիրոջ առջև խունկ ծխեն, պաշտամունք մատուցեն նրան և նրա անունով աղոթեն մշտապես։


Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։


Քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստվածների, որպեսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքված բարկությունն է իջնելու այդ տեղի վրա և չի մարելու”։


Այսպես սկզբից մինչև վերջ ավարտվեց Տիրոջ համար տուն կառուցելու Սողոմոնի ամբողջ գործը։


Ահարոնն ամեն առավոտ դրա վրա մանրացրած, բաղադրյալ խունկ թող դնի, և երբ կանթեղներն է պատրաստում, թող դրա վրա ծխի։


Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն,


Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,


սահմանված օրերին, տարվա մեջ չորս օր, Իսրայելի աղջիկները հավաքվում էին՝ ողբալու գաղաադացի Հեփթայեի աղջկան։