Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Քիրամը Սողոմոնին հարյուր քսան տաղանդ ոսկի բերեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Քիրամը թագավորի համար հարյուր քսան տաղանդ ոսկի ուղարկեց։ |
Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։
Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։
Տյուրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղևնափայտ, մայրի փայտ, ոսկի և այն ամենը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլեայում քսան քաղաք նվիրեց։
Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։