Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոն արքան ու նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովուրդը գնում էին տապանակի առջևից և անթիվ-անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։ |
Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
Հերոբովամը տոն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տոնական օր սահմանեց, ինչպես Հուդայի երկրում էր, և ելավ՝ Բեթելում պատրաստած զոհասեղանին երինջներ զոհելու։ Նա Բեթելում կառուցած մեհյանում քրմեր նշանակեց։
Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթն էր պատրաստել նրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։
Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։
Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների հոտերը, որովհետև նրանք արոտավայր չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։