Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

երկու ցանցերի չորս հարյուր նռնաձև զարդերը, երկու շարք նռնաձև քանդակներ ամեն մի վանդակացանցին, որոնցով պետք է ծածկեին երկու սյուների վրա եղած երկու խոյակները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին,

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:42
4 Խաչաձեւ Հղումներ  

Երկու սյուների վրա դրեց գերանների դուրս եկած ծայրերը, խոյակների վրա կողքերից նույնպես գերանների դուրս եկած ծայրերը դրեց, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարված երկու հարյուր նռնաձև զարդեր։


երկու սյուն ու սյուների գլխին՝ շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պետք է ծածկեին սյուների շուրջանակի քանդակված երկու խոյակները,


Նաև տասը պատվանդաններ ու պատվանդանների վրա դրված տասը տաշտեր,


Նրանց գլխին պղնձե խոյակներ կային, ամեն մի խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն. խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում էին ցանցակերպ և նռնաձև զարդերը՝ բոլորն էլ պղնձից։ Նույն ձևի էր և երկրորդ սյունինը, տասներկու կանգուններից ամեն մի կանգունը՝ ութ նռնազարդով։