Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա պղնձաձույլ երկու խոյակ պատրաստեց, որոնք պետք է դրվեին սյուների գլխին։ Մի խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրությունը նույնպես հինգ կանգուն էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:16
8 Խաչաձեւ Հղումներ  

պատրաստեց տաճարի գավթի ձուլածո երկու սյուները՝ սյունի բարձրությունը տասնութ կանգուն, տրամագիծը տասնչորս կանգուն էր և չորս մատ լայնությամբ ակոսներ ուներ։ Նույն ձևով կերտեց նաև երկրորդ սյունը։


Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց՝ խոյակը ծածկելու համար։


Դրանց մույթերը հինգն էին, ու դրանց օղակներն ու խոյակները պատեց ոսկով։ Դրանց հինգ խարիսխները պղնձյա էին։


Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների դրվագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սյուները՝ արծաթապատ։


Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս հատ։ Դրանց չորս գալարազարդերն արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ։


Հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղը գործածվեց սյուների գալարազարդերի համար. ոսկով պատվեցին դրանց խոյակները և զարդարվեցին։


Նրանց գլխին պղնձե խոյակներ կային, ամեն մի խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն. խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում էին ցանցակերպ և նռնաձև զարդերը՝ բոլորն էլ պղնձից։ Նույն ձևի էր և երկրորդ սյունինը, տասներկու կանգուններից ամեն մի կանգունը՝ ութ նռնազարդով։