Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 38:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների դրվագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սյուները՝ արծաթապատ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների կեռիկներն ու դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ։ Գավթի բոլոր սյուներն էլ արծաթե ճանկերով իրար կցված էին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:17
6 Խաչաձեւ Հղումներ  

Նա պղնձաձույլ երկու խոյակ պատրաստեց, որոնք պետք է դրվեին սյուների գլխին։ Մի խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրությունը նույնպես հինգ կանգուն էր։


Սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։


Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահյուս բեհեզից էին։


Բակի դռան վարագույրները կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից էին և նրբահյուս բեհեզով զարդարված։ Քսան կանգուն էր դրանց երկարությունը։ Բարձրությունը հինգ կանգուն էր՝ բակի առագաստներին հավասար։


Մերարիի որդիները պահպանելու են խորանի խոյակները, նիգերը, սյուները, խարիսխներն ու դրանց բոլոր պարագաները,


բակի չորս կողմերի սյուները, դրանց խարիսխները, բակի դռան վարագույրի սյուները և դրանց խարիսխները, ցցերը, պարաններն ու բոլոր բաղադրիչ մասերը։ Հաշվառե՛ք նրանց անուն առ անուն և ճշտե՛ք, թե ի՛նչ պիտի կրի յուրաքանչյուրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ