Ներքին հարկը հինգ կանգուն լայնություն ուներ, միջինը՝ վեց կանգուն լայնություն, իսկ երրորդը՝ յոթ կանգուն լայնություն։ Նա տաճարի շուրջը տարածություն թողեց, որպեսզի տաճարի պատերին չդիպչեն։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տաճարը շինվեց ապառաժ ու անմշակ քարերով, և մուրճի կամ երկաթե որևէ գործիքի ձայն չլսվեց դրա շինության ժամանակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։ |
Ներքին հարկը հինգ կանգուն լայնություն ուներ, միջինը՝ վեց կանգուն լայնություն, իսկ երրորդը՝ յոթ կանգուն լայնություն։ Նա տաճարի շուրջը տարածություն թողեց, որպեսզի տաճարի պատերին չդիպչեն։
Ներքևի հարկի դուռը աջ կողմում էր. այստեղից ոլորապտույտ սանդուղքներով ելնում էին միջին հարկը, իսկ միջինից՝ երրորդը։
Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, կոփածո մի՛ արա, որովհետև եթե քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծված կլինի։
Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։
Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպմանը, նա, որ Հոգին տվեց մեզ որպես առհավատչյա։
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.