Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, կոփածո մի՛ արա, որովհետև եթե քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծված կլինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 20:25
6 Խաչաձեւ Հղումներ  

Տաճարը շինվեց ապառաժ ու անմշակ քարերով, և մուրճի կամ երկաթե որևէ գործիքի ձայն չլսվեց դրա շինության ժամանակ։


Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Կոփածո քարերից էին ողջակիզման չորս սեղանները՝ կանգուն ու կես երկարությամբ, կանգուն ու կես լայնությամբ և կանգուն ու կես բարձրությամբ, որպեսզի դրանց վրա դնեին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակեզները։


ինչպես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսն Իսրայելի որդիներին, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում. զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, և այնտեղ Տիրոջ համար ողջակեզ և փրկության զոհ մատուցեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ