Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով և պարիսպ կառուցեց եղևնափայտով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։ |
Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։
Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։
Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան բակի կենտրոնը։ Այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձե զոհասեղանը չէր կարող տեղավորել ողջակեզները, ընծաներն ու ճարպերը։
Իսկ Բարուքը Տիրոջ տանը՝ Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գավթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մոտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատյանից կարդաց Երեմիայի խոսքերը։
Ինձ տարավ ներքին դռան գավիթը, որ հարավային կողմն էր նայում. չափեց հարավ նայող դուռը, որ նույն չափն ուներ.
Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։