Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և արքան այգաբացից մինչև երեկո մնաց իր մարտակառքում, ասորիների դեմ։ Արյունը հոսում էր վերքից ու լցվում մարտակառքի մեջ։ Երբ երեկո եղավ, նա մեռավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ պատերազմը սաստկացավ այդ օրը, և թագավորը մնաց իր կառքի մեջ, ասորիների դեմ և իրիկունը մեռավ, և վերքից արյունը հոսում էր կառքի մեջ։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:35
6 Խաչաձեւ Հղումներ  

Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Միքիան ասաց. «Եթե դու ողջ և առողջ վերադառնաս, ուրեմն Տերը չէ, որ խոսել է իմ բերանով»։ Ապա ավելացրեց. «Լսե՛ք, զորքե՛ր, ամենքդ լսե՛ք»։


Մեկն ուժգին ձգեց իր աղեղը և ճեղքելով Իսրայելի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Նա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրավոր եմ»։


Արեգակի մայր մտնելու ժամանակ մունետիկը հայտնեց զորքին. «Ամեն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնա,


Հեուն քաշեց աղեղը, հարվածեց Հովրամի թիկունքի մեջտեղը. նետը մտավ նրա սիրտը, և նա ընկավ ծնկների վրա։


Երբ Իսրայելի այրերը տեսան, որ Աբիմելեքը մեռավ, ամեն մեկը գնաց իր տեղը։