Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա դիմաց երկու անօրեն մա՛րդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ ու ասեն, թե՝ “Դու հայհոյեցիր Աստծուն և թագավորին”. հետո նրան դո՛ւրս հանեք և քարկոծե՛ք, որ մեռնի»։ |
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Այդ քաղաքում բնակվող ծերերն ու ազատները արեցին այնպես, ինչպես որ գրված էր Հեզաբելի՝ նրանց ուղարկած նամակներում։
Հրովարտակում այսպես էր գրված. «Ծո՛մ պահեք և Նաբոթին ժողովրդի մեջ գլխավոր տեղո՛ւմ նստեցրեք,
Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։
Վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզնից։ Ճշմարտությունը սպառվեց նրանց ճանապարհներին. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,
«Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։
Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի, այլ հայհոյության համար ենք քարկոծում, քանզի դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։
Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խոսքեր ասելը Մովսեսի և Աստծու դեմ»։
Ապա բերեցին կանգնեցրին սուտ վկաների, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս Սուրբ տաճարի և Օրենքի դեմ.
«Որևէ մեկի անօրենությունները, հանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մեկ մարդու վկայությունը բավական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի ամեն բան։
Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։