Նախ հարձակում գործեցին գավառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքից դուրս եկան գավառների իշխանների ծառաները, նրանց հետևից՝ նաև զորքը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քաղաքից դուրս եկան նախ գավառների իշխանների ծառաները, և ապա զորքը՝ նրանց ետևից։ |
Նախ հարձակում գործեցին գավառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։
Ադերի որդին նրանց ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց, եթե պատերազմի համար են եկել, դարձյա՛լ կենդանի բռնեք»։
և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։