Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
Արքան մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և նրան ասաց. «Չէ՞ որ քեզ երդվեցրի Տիրոջ անունով ու վկայություն տվեցի՝ ասելով՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղեմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛վ իմացիր, որ կմեռնես”, իսկ դու ասացիր ինձ՝ “Բարի են խոսքերդ, որ լսեցի”։