Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դավթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպես խոստացել էր Տերը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց և նստեցրեց իմ հոր՝ Դավթի աթոռին և ինձ համար տուն շինեց, ինչպես ասել էր. “Այսօր իսկ Ադոնիան պիտի մեռնի”»։ |
Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։
դու քո ծառայի ականջին հայտնեցիր և ասացիր՝ “Քեզ տուն եմ շինելու”, ուստի քո ծառան հանդգնեց քո առջև այս աղոթքը անելու։
Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետնին չի ընկնի, իսկ եթե ուզենա չար գործ կատարել, կմեռնի»։
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
այն օրերից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի կարգել։ Ես խոնարհեցրի քո բոլոր թշնամիներին և պիտի բազմացնեմ քեզ ու ես՝ Տերս, քեզ համար տուն պիտի կառուցեմ։
Կարծես այս բաները քիչ երևացին քո աչքին, Աստվա՛ծ, հիմա էլ խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար, վերաբերվեցիր ինձ հետ, ինչպես երևելի մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ։
Նա է իմ անունով տուն կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, և նրա թագավորության աթոռը Երուսաղեմում հաստատելու եմ հավիտյան”։
Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին ու հաջողությունների հասավ, և նրան հնազանդվեց ամբողջ Իսրայելը։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։
Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։
ների՛ր քո աղախնի հանցանքը, քանի որ Տերն իմ տիրոջը հավատարիմ տուն պիտի դարձնի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տերն է վարում։ Քո մեջ երբեք չարություն թող չլինի։