Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի ձայն է լսվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։ |
Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տերը խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա՛ ու երևա՛ Աքաաբին, և ես անձրև կտամ երկրին»։
Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։
Աքաաբը ելավ, որ ուտի և խմի, իսկ Եղիան բարձրացավ Կարմելոս լեռան գագաթը։ Նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ
լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների ու քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը, որպեսզի ցույց տաս նրանց բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին՝ իբրև ժառանգություն։
Արի՛, ուրախությամբ կե՛ր քո հացը և զվարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։
Դրա համար աղաչում եմ ձեզ, որ մի բան ճաշակեք, քանի որ դա հենց ձեր փրկության համար է. որովհետև ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։