Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աբդիուն հարյուր մարգարեի տարավ և նրանց հիսուն-հիսուն թաքցրեց այրերում և կերակրեց նրանց հացով ու ջրով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան հարյուր մարգարե վերցրեց և հիսուն-հիսուն մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։ |
Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտրենք ու գտնենք բոլոր աղբյուրներն ու հեղեղատները, թերևս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպեսզի անասունները չսատկեն»։
Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը և իմ ծառա մարգարեների ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Հեզաբելից ու նրա ամբողջ տնից,
և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։
փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգո տներ կառուցելու, որոնք, կարծես խավարի մեջ, միջօրեի ժամին հանապազ փախչում են։
Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։
Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնվի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանա, թե որտե՛ղ եք գտնվում»։
որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։