Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիվ սերմ տանել,
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, և փոսը լցվեց ջրով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։ |
Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիվ սերմ տանել,
Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերեք և թափե՛ք ողջակեզի ու ջարդված փայտերի վրա»։ Ապա ասաց. «Դարձյա՛լ արեք»։ Նրանք նույն բանը կրկին արեցին։ Եղիան ասաց. «Երրորդ անգամ էլ արե՛ք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։
Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։