Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիվ սերմ տանել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:32
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։


ապա փայտ դիզեց զոհասեղանի վրա, կտրատեց զվարակը և դասավորեց զոհասեղանին դրված փայտերի վրա։


Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, և փոսը լցվեց ջրով։


Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։


Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։


Հաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ. այնտեղ զոհասեղան շինեցին և փրկության ողջակեզներ մատուցեցին։


Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։


և զոհասեղա՛ն շինիր Տիրոջ՝ քո Աստծու համար, որը քեզ երևաց Մանովզ լեռան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը և ողջակե՛զ արա քո ջարդած սյան կտորտանքով»։


Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։


Սամուելն առավ մի ծծկեր գառնուկ և ողջ ժողովրդի հետ նրան ողջակեզ մատուցեց Տիրոջը, Իսրայելի համար կանչեց Տիրոջը՝ Աստծուն, և Տերը լսեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ