Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տեր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մոտ ես բնակվում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն և թողեցիր, որ մահանա»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա երեք անգամ փչեց մանկան վրա և աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Տե՜ր իմ Աստված, այս երեխայի շունչն իրե՛ն թող վերադառնա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։ |
Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տեր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մոտ ես բնակվում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն և թողեցիր, որ մահանա»։
Իջնելով՝ Պողոսն ընկավ նրա վրա, նրան իր գիրկն առավ ու ասաց. «Մի՛ խռովվեք, քանի որ սրա հոգին դեռ վրան է»։
Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղոթք արեց և աճյունին դառնալով՝ ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց»։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։
Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։