Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիան գնաց Սարեփթա ու հասավ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հավաքում։ Եղիան, ձայն տալով նրա ետևից, ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։ |
Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։
քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով՝ մեռան, թափառեցին՝ ոչխարների և այծերի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ