Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հաղթեցին Ամրիի հետևորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին հարող ժողովուրդը պարտություն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Հովրամը, և Թամնիից հետո թագավորեց Ամրին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ամրիի ետևից գնացած ժողովուրդն ավելի զորացավ Գենաթի որդի Թաբնիի ետևից գնացած ժողովրդից. Թաբնին մեռավ, և թագավորեց Ամրին։ |
Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։
Հուդայի Ասա արքայի թագավորության երեսունմեկերորդ տարում Ամրին թագավորեց Իսրայելի վրա և իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագավորեց վեց տարի։
Երբ Օքոզիան թագավոր դարձավ, քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Իսրայելի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։
Բոլորն այրվեցին վառված հնոցի նման, և հուրը կերավ նրանց դատավորներին. նրանց բոլոր թագավորներն ընկան, և նրանց մեջ չկար մեկը, որ օգնության կանչեր ինձ։