Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հերոբովամի որդի Նաբատը Իսրայելում թագավորեց Հուդայի արքա Ասայի թագավորության երկրորդ տարում։ Նա Իսրայելում թագավորեց երկու տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ |
Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։
Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի և գնաց իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Նաբատը։
Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացավ իր հոր գործած մեղքերի ճանապարհով և դրանցով էլ Իսրայելին մեղքի մեջ գցեց։
Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։