երկրից վերացրեց սոդոմական մեղք գործողներին, ջնջեց ամեն տեսակ մոլորությունները, որ գործել էին իր նախորդները։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասան իր նախնի Դավթի նման ուղիղ ընթացք ունեցավ Տիրոջ առջև, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։ |
երկրից վերացրեց սոդոմական մեղք գործողներին, ջնջեց ամեն տեսակ մոլորությունները, որ գործել էին իր նախորդները։
Նա գնաց Տիրոջ առաջ իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր Տիրոջ՝ իր Աստծու առջև, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։
Սողոմոնը, հնազանդվելով իր հայր Դավթի հորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։
Ամասիան արդար գտնվեց Տիրոջ առջև, բայց ոչ իր նախնի Դավթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Հովասն էր արել,
Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։
Աբիան գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան, որի օրոք Հուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։