Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաանա. նրա փոխարեն թագավորեց իր Աբիամ որդին։ |
Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։
Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Ռոբովամի որդի Աբիուն։
Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
Նա գնաց Տիրոջ առաջ իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր Տիրոջ՝ իր Աստծու առջև, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։
Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, և քո նավերը՝ իմ նավերի հետ»։ Սակայն Հովսափատը չհամաձայնեց։
Ռոբովամը մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աբիան։