Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:43
24 Խաչաձեւ Հղումներ  

Մանասեն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ամովնը։


Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։


Սողոմոնից ծնվեց Ռոբովամը. Ռոբովամից՝ Աբիան. Աբիայից՝ Ասափը.


Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն.


Թող նա էշի թաղումով թաղվի, թող նեխված Երուսաղեմի դարպասից այն կողմ գցվի»։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։


Ոզիասը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր նախնիների մոտ՝ թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին. «Նա բորոտ է»։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Հովաթամը։


Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։


Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։


Սողոմոնը մեռավ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ռոբովամը։


Սողոմոնի որդին՝ Հռոբովամ, նրա որդին՝ Աբիա, նրա որդին՝ Ասա, նրա որդին՝ Հովսափատ,


Ամովնը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսիան։


Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Մանասեն։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։


Բաասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Թերսայում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ելան Ասա արքայի թագավորության քսաներորդ տարում։


Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։


Աբիուն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան։


Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։


Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։


Սողոմոն արքան ամբողջ Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի։


Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։


Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ