Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա գնաց ու գտավ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ։ Առյուծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ հոշոտել էր էշին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա գնաց ու գտավ նրա դիակը, որ ընկած էր ճանապարհին, և էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ. առյուծը չէր կերել դիակը և չէր պատառոտել էշին։ |
Մարգարեն առավ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրա և բերեց քաղաք, որ ողբան նրա վրա ու թաղեն։ Մարգարեն նրա դիակը թաղեց
Ամեն առավոտ և երեկո ագռավները հաց ու միս էին բերում նրան, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում։
և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի. այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։
Մոտեցան և բանակատեղիից դուրս հանեցին նրանց՝ իրենց հագուստներով հանդերձ, ինչպես որ պատվիրեց Մովսեսը։
Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։