Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։ |
Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդվեցիր, հենց որ ինձնից հեռանաս, մի առյուծ քեզ կբզկտի»։ Երբ սա հեռացավ նրանից, մի առյուծ հանդիպեց նրան ու հոշոտեց։
Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
Երբ ծույլին ուզում ես տեղ ուղարկել, ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակում՝ սպանողներ»։
Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,
Էշդ ինձ տեսավ ու երեք անգամ մի կողմ քաշվեց, և եթե ինձնից չխուսափեր, հիմա ես քեզ սպանած կլինեի, իսկ դրան կենդանի կթողնեի»։