Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ |
Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։
Մի՛ լքիր քո բարեկամին և քո հոր բարեկամին, և մի՛ մտիր եղբորդ տունը քո տառապանքի ժամանակ. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
այն ժամանակ Օսեի որդի Հեզոնիան, Կարեի որդի Հովնանը և բոլոր ամբարտավան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խոսում. Տերը՝ մեր Աստվածը, քեզ չի ուղարկել մեզ մոտ՝ ասելու՝ “Մի՛ մտեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար”,