Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 43:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 այն ժամանակ Օսեի որդի Հեզոնիան, Կարեի որդի Հովնանը և բոլոր ամբարտավան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խոսում. Տերը՝ մեր Աստվածը, քեզ չի ուղարկել մեզ մոտ՝ ասելու՝ “Մի՛ մտեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 43:2
31 Խաչաձեւ Հղումներ  

Եփրեմի գլուխը Սամարիան է, իսկ Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին, եթե չհավատաք, չեք հասկանա”»։


Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։


Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։


Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին հայտնել Տիրոջ՝ նրանց Աստծու բոլոր խոսքերը, որոնք նրանց էր հղել Տերը՝ իրենց Աստվածը,


Զորքի բոլոր հրամանատարները, Կարեի որդի Հովնանը, Ովսեի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծերը, մոտեցան


Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մոտ՝ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայելը, Կարեի որդիներ Հովնանն ու Հովնաթանը, Թանաթեմի որդի Սարեան, Նետոփատի որդի Ովփերի որդիներն ու Մաքաթիի որդի Հեզոնիան։


Լսե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացեք, քանզի Տերը խոսեց։


Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։


Ապա Կարեի որդի Հովնանն ու բոլոր զորապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբավոնացիների երկրից առան հզոր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին,


Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։


Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։


Կկործանվեն թշնամացող աչքերը, անիրավ լեզուն, արդար արյուն հեղող ձեռքերը,


Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,


Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով, Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։


Եվ դու տակավին պիտի շարունակես չարչարե՞լ իմ ժողովրդին։


Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։


Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայելն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր կարգել։


Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տերը մեզ համար արդար ու ճշմարիտ վկա լինի, եթե ամեն բան չանենք ըստ այն խոսքի, որ Տերը մեզ համար կուղարկի քեզ։


որ մեղք գործեցիք ձեր հոգում, քանի որ ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն, և այն ամենը, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, խոսի քեզ հետ՝ նույն ձևով հայտնի՛ր մեզ, ու մենք կկատարենք»։


«Մենք չենք լսի քո այդ խոսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ,


Թող Եփրեմի ողջ ժողովուրդը և Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտությամբ և ամբարտավան սրտով խոսեցին՝ ասելով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ