Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։ |
Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։
Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
Աբիուն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան։
Բաասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Թերսայում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ելան Ասա արքայի թագավորության քսաներորդ տարում։
Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։
Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։
Մանասեն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ամովնը։
Ամովնը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսիան։
Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։
Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
Ոզիասը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր նախնիների մոտ՝ թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին. «Նա բորոտ է»։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Հովաթամը։
Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։
Սողոմոնը մեռավ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ռոբովամը։
Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։