Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը ուզում էր սպանել Հերոբովամին, բայց Հերոբովամը փախավ-գնաց Եգիպտոս՝ եգիպտացիների Սավսակիմ արքայի մոտ, և մնաց Եգիպտոսում մինչև Սողոմոնի մահը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոնը ջանում էր, որ սպանի Հերոբովամին, բայց Հերոբովամը վեր կացավ և փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի մոտ, և Եգիպտոսում մնաց մինչև Սողոմոնի մահը։ |
Երբ դա լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը դեռ Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձավ Երուսաղեմ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։
Երբ Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն արքայից Եգիպտոս էր փախել ու բնակվել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձավ Եգիպտոսից։
Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Եվ Սավուղը Հովնաթանի վրա բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Հովնաթանը, իմանալով, որ հայրը Դավթին սպանելու չար որոշում է կայացրել,