Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։
Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքա փարավոնի մոտ։ Ադերը եկել էր փարավոնի մոտ, որը նրան տուն էր տվել, ուտելիք հատկացրել ու հող տրամադրել։
բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։