Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ոչ՝ հենց որ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ, այն ժամանակ ինձ և իմ որդի Սողոմոնին հանցավոր են համարելու»։ |
Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։
Տե՛ր իմ արքա, ողջ Իսրայելն սպասում է քո խոսքին, որ հայտնես նրանց, թե քեզանից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին։
Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, որ իմն էր թագավորությունը, և ամբողջ Իսրայելն իր հայացքն ինձ էր ուղղել որպես թագավորի, սակայն ոչ թե ես արժանացա թագավորության, այլ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրվեց նրան։
Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ որդին մեռել է, վեր կացավ ու կոտորեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։
Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։