Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Բ ՕՐԵՆՔ 7:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև իմ ծառայությունից կխոտորեցնեն քո որդիներին, և նրանք օտար աստվածների կպաշտեն. այն ժամանակ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա իսկույն կոչնչացնի ձեզ։ |
Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Եվ նրանց դուստրերին առնես ձեր տղաների համար և քո դուստրերին կնության տաս նրանց տղաներին, և այդպիսով քո դուստրերը, նրանց հետ նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով, պոռնկանան, և կամ պոռնկացնեն քո տղաներին՝ իրենց աստվածներին պաշտամունք մատուցելով։
որպեսզի ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստվածների համար, և դրանով դուք մեղանչեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։
որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։
Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.
Իսկ եթե հետ դառնաք, ձեր մեջ մնացած ազգերին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնակվեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ,
Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա ու ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել էի նրանց հայրերի հետ, և չլսեց իմ ձայնը,
Նրանց դուստրերին իրենց համար կին առան և իրենց դուստրերին տվեցին նրանց տղաներին և պաշտեցին նրանց աստվածներին։