Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
Բ ՕՐԵՆՔ 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են այն օրենքներն ու կանոնները, որ Մովսեսն անապատում հաղորդեց Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից ելնելուց հետո։ «Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը և միայն Տերն է մեր Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է։ |
Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։
Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց հետ ունենալով Տիրոջ օրենքների գիրքը։ Նրանք անցնում էին Հուդայի քաղաքներով և ուսուցանում ժողովրդին։
և ասաց. «Դու ես միակ Տերը, դու ստեղծեցիր երկինքն ու երկինքների երկինքը՝ իր ողջ կարգով, երկիրը՝ իր ողջ կարգով, և ամեն ինչ որ նրանում է, ծովը և ամեն ինչ որ նրա մեջ է, դու կենդանություն ես տալիս բոլորին, և քեզ երկրպագում են երկնքի զորքերն ու քեզ փառավորում երկինքների երկինքը,
Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին»։
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
Մի՛ զարմացեք և մի՛ շփոթվեք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ անգամ կարող եք վկա լինել ինձ համար, թե կա՞ այլ Աստված, բացի ինձնից»։
Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։
Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5). և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)»։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
քանի որ մե՛կ է Աստված, որ արդարացնելու է թլփատվածին՝ իր հավատով, և անթլփատին՝ նույն հավատով։
մեկ՝ Աստված, բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի միջոցով գործում է և մեր՝ բոլորիս մեջ է։
Արդ, իմացի՛ր այսօր և մտածի՛ր, որ Տերը՝ քո Աստվածը, նա է Աստվածը վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և նրանից բացի այլ աստված չկա։