Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսեց Ռափսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպեսզի անարգի Կենդանի Աստծուն և խոսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսելով՝ Տերը՝ քո Աստվածը, կպատժի՞ նրան։ Դու աղոթի՛ր կենդանի մնացողներիս համար”»։
Սրանք են այն օրենքներն ու կանոնները, որ Մովսեսն անապատում հաղորդեց Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից ելնելուց հետո։ «Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը և միայն Տերն է մեր Աստվածը։
Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդեք ձեր տիրոջը։ Այսպես է ասում Տերը. “Չվախենաս այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաբերները։