Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան, Քանզի արևից ավելի հին է անունը նրա։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով, Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։
Բ ՕՐԵՆՔ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։ |
Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան, Քանզի արևից ավելի հին է անունը նրա։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով, Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։
Եվ դրանց վկայի՛ր Աստծու հրամաններն ու օրենքները և ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով ընթանալու են, և այն գործերը, որ պետք է կատարեն։
Եվ Տերն ինձ ասաց. «Այդ բոլոր խոսքերն ընթերցի՛ր այդտեղ՝ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, և ասա՛. “Լսե՛ք այս ուխտի պատգամները և կատարե՛ք դրանք։
նրանց իմ պատվիրանները տվեցի, նրանց իմ օրենքները ցույց տվեցի, որ մարդ կգործադրի ու դրանցով կապրի։
Իմ օրենքները պահե՛ք։ Չթողնես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակվի։ Նույն հողամասի վրա երկու տեսակի սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր կտորներից խարդախորեն կարված հագուստները մի՛ հագիր։
Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրենքները, որը Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։
Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։
ինչպես որ պատվիրեց Տերը Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ Տերը պատվիրեց, որ Իսրայելի որդիներն իրենց ընծաները մատուցեն Տիրոջ առջև՝ Սինայի անապատում։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
Զգո՛ւյշ եղեք, որ կատարեք նրա բոլոր հրամանները և այս կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։
«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։
Ոչինչ մի՛ ավելացրեք իմ ասածին ու ոչինչ մի՛ կրճատեք դրանից։ Պահպանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու այն պատվիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։
Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։
Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։
«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։
Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, չպահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու օրենքները, որ ես հաղորդում եմ քեզ։