Բ ՕՐԵՆՔ 4:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյերից սկսած մինչև Սեհովնի [𝕸 Սիոն] լեռը, որը Ահերմոնն է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից սկսած մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոնը, |
Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։
«Այն ժամանակ ժառանգեցինք այդ երկիրը՝ Առնովնի ձորի եզերքում գտնվող Արոյեր քաղաքից մինչև Գաղաադի կեսը, և նրա քաղաքները տվեցի Ռուբենի ու Գադի ցեղերին։
Այդ ժամանակ ամորհացիների երկու թագավորներից գրավեցինք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնովնից մինչև Ահերմոն։
ամբողջ Արաբան, որ գտնվում է Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում, մինչև Արաբայի ծովը՝ Կոփածո լեռան [𝕸 Աշդոտ-Պիսգա] ստորոտը։