Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։
Բ ՕՐԵՆՔ 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր աչքերը տեսան, ինչ որ Տերն արեց Բելփեգորին, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեր միջից վերացրեց այն բոլոր մարդկանց, որոնք հետևում էին Բելփեգորին։ |
Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։
Գտա Իսրայելին, ինչպես խաղող անապատում, և տեսա նրանց հայրերին՝ որպես վաղահաս պտուղ թզենու վրա։ Նրանք մտան Բելփեգովր և համոթ իրենց օտարացան, և գարշությունները դարձան սիրելի։
Սրանց մեջ չկար Իսրայելի որդիներից որևէ մարդ, որ Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառման ենթարկված լիներ Սինայի անապատում,
Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։
Մի՞թե քիչ է մեզ համար Փոգովրի մեղքը, որից մինչև հիմա չենք մաքրվել, և որի համար Տիրոջ ժողովրդի վրա հարվածներ եկան։