Բ ՕՐԵՆՔ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուք մոտենալով կանգնեցիք լեռան ստորոտին։ Լեռը հրով բորբոքվում էր մինչև երկինք։ Խավար, մեգ ու մառախուղ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։ |
Երկրաշարժից հետո կրակ կթափվի, սակայն Տերը կրակի մեջ չի լինի։ Կրակից հետո մեղմ օդի ձայն կլինի. Տերն այնտեղ կլինի»։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես գալու եմ քեզ մոտ ամպի սյունով, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ»։ Մովսեսը ժողովրդի ասածը պատմեց Տիրոջը։
Եվ Տերը կրակի միջից խոսեց ձեզ հետ։ Դուք պատգամների ձայնը լսեցիք, բայց կերպարանք չտեսաք, կար միայն ձայնը։
«Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, և լեռը բորբոքված էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը, ինձ մոտենալով,