Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։
Բ ՕՐԵՆՔ 34:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիները Մովաբի հովտում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, երեսուն օր ողբացին։ Եվ վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիները Մովաբի դաշտերում երեսուն օր լաց եղան Մովսեսի համար, և վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։ |
Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։
Լրացան նրա մահվան քառասուն օրերը. այդքան էր պահանջվում զմռսելու համար։ Եգիպտոսը յոթանասուն օր սգաց նրան։
«Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտին մոտ ընդունի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա։ Եվ Իսրայելի որդիները հնազանդվեցին նրան և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթեմի իր տանը։ Դավիթը վեր կացավ ու գնաց Մաոնի անապատը։