Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 34:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելում այլևս Մովսեսի նման մարգարե չելավ, մարդ, որը տեսավ Տիրոջը՝ երես առ երես,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, որին Տերը ճանաչեր երես առ երես.

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 34:10
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերը շնորհ պարգևեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց։ Մովսեսը եգիպտացիների, փարավոնի, նրա բոլոր պաշտոնյաների առաջ ու ժողովրդի աչքին շատ պատկառելի դարձավ։


Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։


Ահարոնն իր ձեռքով գավազանը երկարեց ու հարվածեց գետնին։ Եվ մժեղ եղավ մարդկանց, անասունների ու բոլոր հողակտորների վրա՝ եգիպտացիների ողջ երկրում։


Ա՛յս Մովսեսն է, որ ասաց Իսրայելի որդիներին. “Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեք”։


որը կատարեց այն հրաշքներն ու նշանները, երբ Տերը նրան ուղարկեց՝ կատարելու եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա պաշտոնյաների վրա և նրա ողջ երկրում.