Բ ՕՐԵՆՔ 33:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասերի մասին ասաց. «Իր որդիներից ամենաօրհնվածը Ասերն է, և ամենասիրվածը՝ իր եղբայրների կողմից, իր ոտքը թող լողա յուղի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասերի մասին ասաց. «Ասերն օրհնված է որդիների մեջ. Նա իր եղբայրներին հաճո լինի, Իր ոտքը թաթախի յուղի մեջ։ |
Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։
ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։
որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, որ Հրեաստանում են, և որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին,
Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու ավաններով հանդերձ։