Բ ՕՐԵՆՔ 32:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նվիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։ Թող վեր կենան և օգնեն ձեզ, Ձեզ պաշտպան կանգնեն։ |
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան, կկանչեն իրենց աստվածներին, որոնց խունկ էին ծխում, բայց նրանցից փրկություն չի լինելու իրենց նեղության ժամանակ։
Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տե՛ր իմ արքա, թող աղերսանքս քո առաջ գա. ինչո՞ւ ես ինձ նորից հետ դարձնում Հովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»։
Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները պատնեշներով ու կցանկապատեմ նրա ճանապարհները, և չի գտնի իր շավիղները։
Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մեկը թող չմոտենա քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետև նա արատավոր է, թող չմերձենա Աստծու ընծաները մատուցելու։
Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։
Եվ հրավիրեցին նրանց իրենց կուռքերի զոհերին, և ժողովուրդը կերավ նրանց զոհերից ու երկրպագեց նրանց կուռքերին։
Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։