Բ ՕՐԵՆՔ 32:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ - Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ. Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։ |
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
Մո՛տ եկեք ու լսե՛ք, ո՛վ ազգեր, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրն իր մեջ գտնվողների հետ, երկրագունդը և նրանում ապրող ժողովուրդը։
Լսի՛ր, երկի՛ր, ահավասիկ ես այդ ժողովրդի վրա չարիքներ եմ բերելու՝ իբրև իրենց ապստամբության պտուղ, որովհետև իմ խոսքերին չանսացին և իմ օրենքը մերժեցին։
Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։
Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։