Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 31:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ.

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 31:28
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մոտ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։


Երկինքը մեջտեղ է հանելու նրա անօրենությունները, և աշխարհն է վեր կենալու նրա դեմ։


Ամբողջովին լվա՛ ինձ իմ անօրենություններից Եվ սրբի՛ր ինձ իմ մեղքերից։


Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։


Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։


Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն»։


ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մեջ բնակվող եկվորը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,


Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։


երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնվող եկվորները, հավաքված կլինեն, որպեսզի լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց և սովորեն կատարել այս օրենքի բոլոր պատգամները։


«Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։