Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Բ ՕՐԵՆՔ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց փայտե, քարե, արծաթե ու ոսկե կուռքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։ |
Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։
Արդ անցեք Առնովնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին, ե՛լ տիրելու նրա երկրին ու պատերա՛զմ հրահրիր նրա դեմ։
Ժողովրդին պատվիրի՛ր՝ ասելով. “Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք զգո՛ւյշ եղեք,
Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։
Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչպես ապրեցինք եգիպտացիների երկրում, թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք։
Ձեր մեջ թող չգտնվի այր կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը Տիրոջից՝ իր Աստծուց շեղված լինելով՝ գնա ու պաշտի այդ ազգերի կուռքերին։ Ձեր մեջ ոչ մեկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։