Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.
Բ ՕՐԵՆՔ 28:67 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։ |
Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.
Քո աչքերի առաջ քո կյանքը մազից կախված կլինի, գիշեր ու ցերեկ կզարհուրես ու վստահ չես լինի քո կյանքի համար։
Տերն այդտեղից նավերով, հազարավոր զորքերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն նույն ճանապարհով, որն այլևս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրև ստրուկ ու աղախին կվաճառվեք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։
Այն օրերին մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։