Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Բ ՕՐԵՆՔ 28:66 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո աչքերի առաջ քո կյանքը մազից կախված կլինի, գիշեր ու ցերեկ կզարհուրես ու վստահ չես լինի քո կյանքի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։ |
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Այդ ազգերի մեջ էլ հանգստություն չի տա քեզ, և քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենա։ Այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված հոգի։
Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։